Քաղաքական

25.09.2021 15:30


Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու հարցով որոշումը կհրապարակվի այսօր (տեսանյութ)

Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու հարցով որոշումը կհրապարակվի այսօր (տեսանյութ)

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, այսօր` սեպտեմբերի 25-ին, պրոֆեսոր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին արտահերթ նիստն ավարտվեց։

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, այն կհրապարակվի այսօր՝ ժամը 18։00-ին։

Չարչյանի պաշտպանները որպես գրավի չափ նշել են 20 միլիոն ՀՀ դրամը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը