Աշխարհ

27.09.2021 19:10


Մարգարիտա Սիմոնյանն ընդգրկվել է Ռուսաստանի բիզնես-առաջնորդների ցանկում

Մարգարիտա Սիմոնյանն ընդգրկվել է Ռուսաստանի բիզնես-առաջնորդների ցանկում

«Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն ընդգրկվել է Ռուսաստանի բիզնես-առաջնորդների ցանկում՝ ըստ Մենեջերների ասոցիացիայի և КоммерсантЪ հրատարակչության:

Մեներջերների ասոցիացիան Ռուսաստանի առաջատար գործարար միավորումներից մեկն է: Ցանկը, որը հրապարակել է «Կոմերսանտ»-ը, կազմվել է մեջբերվելու վարկանշի հիման վրա: Հավակնորդներին ընտրում են «1000 լավագույն ռուսաստանցի մենեջերներ, մրցանակի փորձագետները:

«Ռուսաստանն այսօր» մեդիախումբը մի շարք տեղեկատվական ռեսուրսներ է միավորում. արտասահմանում՝ «Սպուտնիկ» գործակալությունը, իսկ Ռուսաստանում՝ «ՌԻԱ Նովոստի», «Պրայմ», «ԻնոՍՄԻ», «Ուկրաինա.ռու», Baltnews:

Բիզնես-առաջնորդների ցանկում տեղ են գտել նաև գործարար Ռոման Աբրամովիչը, «Լուկօյլ» ընկերության կառավարման խորհրդի նախագահ Վագիտ Ալեկպերովը, «Էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը, Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը, «Կասպերսկու լաբորատորիայի» ղեկավար Եվգենի Կասպերսկին, «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը, մասնավոր ներդրող Արկադի Ռոտենբերգը և ուրիշներ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը