Աշխարհ

27.09.2021 16:36


Անհայտ անձը Մակրոնի վրա ձվի նման առարկա է նետել (տեսանյութ)

Անհայտ անձը Մակրոնի վրա ձվի նման առարկա է նետել (տեսանյութ)

Լիոնում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վրա առարկա են նետել, որը նման Է ձվի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրում Է Lyon Mag տեղական հրատարակությունը:

Միջադեպը տեղի Է ունեցել երկրի ղեկավարի՝ Eurexpo ցուցահանդես այցելության ժամանակ:

Ինչպես երեւում Է Lyon Mag-ի տեսագրությունից, անհայտ անձը պետության ղեկավարի կողմն Է նետել կլոր առարկա, որը դիպել Է Մակրոնի ուսին եւ մի կողմ թռել: Ըստ նախնական տեղեկատվության, դա ձու Է եղել: Իրավապահ ծառայությունը ձերբակալել Է տղամարդուն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Այս խորագրի վերջին նյութերը