Աշխարհ

28.09.2021 21:45


Բայդենը 3-րդ անգամ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ (տեսանյութ)

Բայդենը 3-րդ անգամ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ (տեսանյութ)

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստացել է COVID-19 կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երրորդ (խթանիչ) չափաբաժինը: Ամերիկացի ղեկավարը պատվաստվել է ուղիղ եթերով:

Բայդենը պատվաստվել է Սպիտակ տանը՝ Pfizer/BioNTech պատվաստանյութով: Նա առաջին պատվաստումը ստացել էր երդմնակալությունից առաջ, երկրորդը՝ այս տարվա հունվարի 11-ին:

«Խթանիչները կարևոր են: Բայց ամենակարևորը, որ մենք պետք է անենք, ավելի շատ պատվաստումներ կատարելն է»,-ասել է նախագահը պատվաստումից առաջ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը