Աշխարհ

30.09.2021 20:45


YouTube-ը կարգելափակի պատվաստումների դեմ ուղղված ամբողջ բովանդակությունը

YouTube-ը կարգելափակի պատվաստումների դեմ ուղղված ամբողջ բովանդակությունը

YouTube-ը կարգելափակի պատվաստումների դեմ ուղղված ամբողջ բովանդակությունը, ներառյալ նրանք, որոնք հաստատում են, որ պատվաստանյութերն առողջության վրա քրոնիկ հետևանքներ են թողնում կամ պատվաստանյութերում պարունակվող նյութերի վերաբերյալ ապատեղեկատվություն են պարունակում:

YouTube-ը նաև արգելում է պատվաստումների դեմ պայքարի հայտնի ակտիվիստներին՝ արգելափակելով մի քանի ալիքներ, հայտնում է Washington Post-ը՝ հղում անելով գլոբալ վստահության և անվտանգության հարցերով YouTube-ի փոխնախագահ Մեթ Հալփրինին: Դրանց թվում են Ռոբերտ Ֆ. Քենեդի-կրտսերը և Ջոզեֆ Մերկոլան, որոնք երկար ժամանակ պատվաստման դեմ շարժման նշանավոր դեմքեր են եղել։

Չնայած ապատեղեկատվության հանդեպ ավելի կոշտ դիրքորոշմանը, YouTube-ն ամբողջ աշխարհում բացասական արձագանքի է արժանանում: Երեքշաբթի օրը ռուսական պետական RT հեռարձակող ընկերության գերմանալեզու ալիքները հեռացվել էին YouTube-ից, քանի որ ընկերությունը հայտարարել էր, որ այդ ալիքները խախտել են COVID-19-ի մասին ապատեղեկատվության քաղաքականությունը:

Ռուսաստանը այդ քայլն անվանել է «աննախադեպ տեղեկատվական ագրեսիա» և սպառնացել է արգելափակել YouTube-ը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը