Աշխարհ

30.09.2021 19:45


Եվրոպայում գազի գինը վերստին նորացրեց ռեկորդը

Եվրոպայում գազի գինը վերստին նորացրեց ռեկորդը

Սեպտեմբերի 30-ին կայացած սակարկություններում Եվոպայում գազի գինը շարունակել Է նորացնել ռեկորդները և գերազանցել Է 1 070 դոլարը հազար խորանարդ մետրի դիմաց: Այդ մասին են վկայում ICE սակարանի տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նիդեռլանդների TTF հաբում նոյեմբերի ապառնագրերի արժեքը հասել Է 1072,96 դոլարի հազար խորանարդ մետրի դիմաց:

Օրվա սկզբից գազի գնի ընդհանուր աճը կազմում Է շուրջ 2,6 տոկոս: Ավելի վաղ Եվրոպայում գազի գինը պատմության մեջ աաջին անգամ գերազանցել Է 1 000 դոլարը հազար խորանարդ մետրի դիմաց: «Գազպրոմի» վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը ավելի վաղ հայտարարել Է, որ Եվրոպայի գազի ստորգետնյա պահեստարաններ գազի մղման ետ ընկնելը և գազի աճող պահանջարկը հանգեցրել են այն բանին, որ Եվրոպայում վառելիքի այդ տեսակի գները սահմանել են ռեկորդներ և մոտ ժամանակներս կարող են գերազանցել դրանց մեծությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը