Աշխարհ

05.10.2021 19:48


YouTube-ում նոր գործառույթ է հայտնվել

YouTube-ում նոր գործառույթ է հայտնվել

YouTube-ում հայտնվել է նոր գործառույթ, որը թույլ է տալիս տեսանյութ դիտելիս սմարթֆոնից արագ անցնել համակարգչին, հայտնում է 9to5Google-ը:

YouTube հավելվածում Android-ով կամ iOS-ով տեսանյութ դիտելիս մինչ դրա ավարտը YouTube-ը համակարգչում գործարկելիս ներքեւի անկյունում բացվում է նույն տեսանյութով մինի նվագարկիչ՝ «Շարունակել դիտումը» գրառմամբ:

Սեղմելով նվագարկման կոճակը՝ կարելի է շարունակել տեսանյութի դիտումը՝ ընդլայնելով այն: Այս գործառույթը թույլ է տալիս արագ անցնել այն տեսանյութին, որն արդեն դիտել եք, օրինակ, երբ ճանապարհորդությունից հետո վերադառնում եք տուն:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը