Աշխարհ

07.10.2021 17:15


«Էրդողանը պիտի իր առողջ լինելը հաստատող տեղեկանք վերցնի, այն էլ՝ անմիջապես»․ Քըլըչդարօղլու

«Էրդողանը պիտի իր առողջ լինելը հաստատող տեղեկանք վերցնի, այն էլ՝ անմիջապես»․ Քըլըչդարօղլու

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ երբ ԺՀԿ-ն իշխանության գա, Թուրքիան անհապաղ հաշտվելու է Սիրիայի և Եգիպտոսի հետ։

«Սիրիայի ու Եգիպտոսի հետ փոխադարձ դեսպանություններ ենք բացելու։ Սիրիայից մինչև Եգիպտոս գնացող բոլոր ճանապարհները բացելու ենք երթևեկության համար»,-պարզաբանել է Քըլըչդարօղլուն Մերսինում բեռնափոխադրողների հետ հանդիպման ժամանակ։

Ընդդիմադիր կուսակցապետը Twitter-ում արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, թե ԺՀԿ-ն առաջարկում է փոփոխության ենթարկել Թուրքիայի սահմանադրության առաջին չորս հոդվածը։

«Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից պահանջում են փոխել սահմանադրության առաջին չորս հոդվածը, իսկ Էրդողանը կարծում է, թե դա ես եմ ասել։ Էրդողանը պիտի մի անկախ կազմակերպությունից իր առողջ լինելը հաստատող տեղեկանք վերցնի, այն էլ՝ անմիջապես»,-հեգնել է քեմալականների առաջնորդը՝ հերքելով Էրդողանի արած հայտարարությունը։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը