Լրահոս

07.10.2021 19:55


Արագածոտնի մարզում 15 տոննա բանան տեղափոխող բեռնատարը վթարի է ենթարկվել ու կողաշրջվել. կա վիրավոր

Արագածոտնի մարզում 15 տոննա բանան տեղափոխող բեռնատարը վթարի է ենթարկվել ու կողաշրջվել. կա վիրավոր

Երեկ՝ հոկտեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 02:40-ի սահմաններում Վրաստանի քաղաքացի, 59-ամյա Էմզար Զուգլիձեն իր վարած Scania մակնիշի բեռնատարով Թալին-Քարակերտ ավտոճանապարհի 20-րդ կ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում ճանապարհի երթևեկելի գոտում կողաշրջվել է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Է. Զուգլիձեն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն:

Ավտոմեքենան բարձված է եղել 15 տոննա բանանով:

Այս խորագրի վերջին նյութերը