Աշխարհ

08.10.2021 14:31


Բաթումում բնակելի շենք է փլուզվել. կան զոհեր

Բաթումում բնակելի շենք է փլուզվել. կան զոհեր

Վրաստանի Բաթում քաղաքում բնակելի շենք է փլուզվել: Ինչպես հայտնում է Новости-Грузия-ն, նախնական տվյալներով՝ զոհեր կան:

Ականտեսները հայտնում են, որ շենքի փլուզմանը պայթյուն է նախորդել: Դեպքի վայրում հատուկ տեխնիկա է աշխատում: Ոստիկաններն ու բժիշկները ևս տեղում են: Փրկարարները մարդկանց են դուրս բերում փլատակների տակից:

Տեղի աղբյուրի հաղորդմամբ՝ հաջողվել է շենքի փլատակների տակ հայտնված մեքենայից երկու մարդու դուրս բերել՝ կնոջ և 6-7 տարեկան երեխայի:

Նշվում է, որ փլատակների տակ մոտ 10 մեքենա է մնացել, որոնք կայանված էին շենքի հարևանությամբ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը