Աշխարհ

14.10.2021 19:40


Այս տարվա ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում TikTok-ը հարթակից ավելի քան 80 միլիոն տեսանյութ է հեռացրել

Այս տարվա ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում TikTok-ը հարթակից ավելի քան 80 միլիոն տեսանյութ է հեռացրել

Այս տարվա ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում TikTok-ը հարթակից հեռացրել է ավելի քան 80 միլիոն տեսանյութ՝ բովանդակության կանոնները խախտելու համար, հաղորդում է AP-ն:

Ընկերության համայնքային սկզբունքների պահպանման մասին վերջին զեկույցի շրջանակներում TikTok-ը հաղորդել է, որ այդ թիվը կազմում է այս ընթացքում կայքում տեղադրված ընդհանուր տեսանյութերի 1%-ից պակաս մասը:

Ընդհանուր առմամբ, ըստ TikTok-ի, եռամսյա հաշվետու ժամանակահատվածում ամբողջ աշխարհում հեռացվել է 81 518 334 տեսանյութ, ընդ որում՝ դրանց 94,1%-ը հեռացվել է նախքան օգտագործողի կողմից դրանց մասին հայտնելը:

Ընկերությունը հայտարարել է, որ ջնջված բովանդակության 87,5%-ը նույնպես ոչ ոք չի դիտել:

TikTok-ի վստահության և անվտանգության բաժնի ղեկավար Կորմակ Քինանն ասել է, որ հարթակը «անշեղորեն առաջընթաց է ապրում» «ատելության վարքագծի» և այլ բովանդակության ակտիվորեն հայտնաբերման գործում: «Օրինակ՝ ոտնձգությունների և ահաբեկման տեսանյութերի 73,3%-ը հեռացվել է նախքան որևէ հաղորդագրության հայտնվելը՝ այս տարվա առաջին եռամսյակի 66,2%-ի համեմատ, մինչդեռ ատելության վարքագծի տեսանյութերի 72,9%-ն է հեռացվել նախքան որևէ հաղորդագրության հայտնվելը՝ հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում 67,3%-ի համեմատ»,- ասել է նա:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը