Լրահոս

01.07.2011 16:42


Փորձագետները վարչապետի՝ արտագաղթի վերաբերյալ դիտարկումները համարել են անկեղծության պահին ասված իրական խոսքեր

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «168 ժամ» թերթի հետ զրույցում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, անդրադառնալով Հայաստանից արտագաղթողների ծավալների ավելացմանը, ասել էր. «Ի՞նչ անենք, ամեն ինչ անենք, որ այդ մարդիկ չփախչե՞ն, որ այդ կրիտիկական զանգվածը մնա այստեղ, ու հեղափոխությո՞ւն լինի»:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ երկրում ահագնացող արտագաղթով տագնապած «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն ասել է, որ եթե կառավարության ղեկավարը կարող է նման բան ասել, ապա վիճակը  բավական ծանր է։

Դիտարկմանը, թե օրեր անց վարչապետն իր անձնական բլոգում գրել էր, որ ինքը կատակել է, Թաթուլ Մանասերյանը պատասխանել է՝ այսօր մեր երկում այնպիսի վիճակ է, որ նման կատակներն ուղղակի անընկալելի են, և որ կատակով էլ կարելի է ճշմարտությունն ասել։

–Շատ կատակասերն է մեր վարչապետը, հա...ասել է նա։

Անդրադառնալով նույն թեմային՝ ազգագրագետ  Հրանուշ Խառատյանն էլ նշել է, որ իր  կարծիքով վարչապետը  պարզապես մի պահ  անկեղծացել է ու ասել այն, ինչ  կա իրականում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը