Աշխարհ

16.10.2021 20:46


ԱՄՆ-ում անհայտ անձը կրակ է բացել ֆուտբոլային հանդիպման ժամանակ (տեսանյութ)

ԱՄՆ-ում անհայտ անձը կրակ է բացել ֆուտբոլային հանդիպման ժամանակ (տեսանյութ)

Ամերիկյան Ալաբամա նահանգում անհայտ անձը միջնակարգ դպրոցի ֆուտբոլային հանդիպման ժամանակ ներխուժել է Ladd-Peebles մարզադաշտ և կրակ բացել:

Ինչպես հաղորդում է Life.ru-ն, կատարվածի հետևանքով 4 մարդ վիրավորում է ստացել: Ականատեսների նկարահանած տեսանյութում երևում է, թե ինչպես են մարդիկ խուճապահար այս ու այն կողմ փախչում:

Նշվում է, որ դեպքի վայր են ժամանել արտակարգ ծառայությունները: Հրաձիգի ինքնությունը ներկա պահին պարզված չէ: Ոստիկանությունը չի բացառում, որ կասկածյալները երկուսն են եղել: Ենթադրաբար, նրանք հասցրել են մեքենայով հեռանալ դեպքի վայրից:

Տեսանյութն՝ այստեղ

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը