Աշխարհ

26.10.2021 13:07


Էրդողանը մեկնել է Ադրբեջան

Էրդողանը մեկնել է Ադրբեջան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկօրյա այցով կլինի Ադրբեջանում, հայտնում է Sputnik Азербайджан-ը:

Նշվում է, որ Էրդողանը և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը կմասնակցեն Ֆիզուլիի միջազգային օդանավակայանի բացման և Զանգելանում «խելացի Ագրոպարկի» հիմնարկեքի արարողություններին:

Ալիևի հետ հանդիպման օրակարգում երկկողմ հարաբերությունների քննարկումն է, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային ընթացիկ գործընթացների վերաբերյալ կարծիքների փոխանակումը:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը