Աշխարհ

30.10.2021 16:15


COVID-19-ով հղի կանայք ավելի շատ հակամարմիններ են փոխանցում աղջիկներին, քան տղաներին. հետազոտություն

COVID-19-ով հղի կանայք ավելի շատ հակամարմիններ են փոխանցում աղջիկներին, քան տղաներին. հետազոտություն

Տղամարդիկ ավելի խոցելի են կորոնավիրուսի նկատմամբ, և դա վերաբերում է նույնիսկ դեռ չծնված տղաներին։ Մասաչուսեթսի գլխավոր հիվանդանոցի նոր հետազոտությունը ցույց է տվել, որ COVID-19-ով հղի կանայք ավելի շատ հակամարմիններ են փոխանցում աղջիկներին, քան տղաներին:

Ըստ Medportal.ru-ի՝ հետազոտությանը մասնակցել են 68 ապագա մայրեր, ովքեր հղիության ընթացքում տառապել են թեթև կամ միջին ծանրության COVID-19-ով։

Բոլոր նորածինների մարմնի քաշը եղել է նորմայի սահմաններում։ Նորածիններից ոչ մեկը մորից չի վարակվել կորոնավիրուսով, ինչը հաստատվել է ՊՇՌ թեստով։ Սակայն երբ գիտնականները գնահատել են մայրերի և երեխաների չեզոքացնող հակամարմինների մակարդակը պորտալարի արյան նմուշներում և պլասենցայի հյուսվածքներում, զգալի տարբերություններ են հայտնաբերվել: Տղաներով հղի կանայք ունեցել են հակամարմինների ավելի ցածր մակարդակ, քան աղջիկների ապագա մայրերը: Բացի այդ, տղաները ավելի քիչ հակամարմիններ են ստացել իրենց մայրերից, քան աղջիկները, ինչը վկայում է վարակից ավելի վատ պաշտպանվածության մասին:

Գիտնականների կարծիքով՝ մոր վարակվելուց հետո տղաների մոտ կարող է առաջանալ բորբոքային պատասխան, որից աղջիկներն ավելի պաշտպանված են։ Բորբոքումը կարող է նաև կանխել հղի կնոջ լիարժեք իմունային պատասխանի զարգացումը: Հատկանշական է, որ այլ լուրջ վարակներով վարակվելու դեպքում՝ գրիպով, կապույտ հազով, աղջիկների և տղաների մոտ հակամարմինների տիտրերի նման տարբերություններ չեն եղել, նշել են գիտնականները։

Աղբյուրը՝ med.news.am

Այս խորագրի վերջին նյութերը