Աշխարհ

30.10.2021 13:00


Մահացել է խորհրդային տարիների հայտնի հաղորդավար Իգոր Կիրիլովը

Մահացել է խորհրդային տարիների հայտնի հաղորդավար Իգոր Կիրիլովը

Մահացել է խորհրդային և ռուս հայտնի հաղորդավար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իգոր Կիրիլովը: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, վերջինս մահացել է կյանքի 90-րդ տարում:

«Այսօր վախճանվել է Իգոր Կիրիլովը: Մեր լեգենդար կոլեգան, ավագ ընկերը, շատերի համար իրական ուսուցիչ: Ավելի քան 20 տարի նա վարել է Время ծրագիրը: Նա դարձել է խորհրդային հեռուստատեսության ժամանակաշրջանի մարմնավորումը»,-եթերում ասել է ՌԴ Առաջին ալիքի հաղորդավարը:

Մահվան պատճառը չի հաղորդվում, սակայն Կիրիլովի օգնականի տվյալներով՝ վերջինս մահացել է տարիքային քրոնիկ հիվանդությունների պատճառով:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը