Աշխարհ

01.11.2021 11:11


Տոկիոյում «Ջոկերի» հանդերձանքով տղամարդը հարձակվել է մետրոյի ուղևորների վրա, ապա հրդեհել այն. կան վիրավորներ (տեսանյութ)

Տոկիոյում «Ջոկերի» հանդերձանքով տղամարդը հարձակվել է մետրոյի ուղևորների վրա, ապա հրդեհել այն. կան վիրավորներ (տեսանյութ)

Տոկիոյում «Ջոկերի» կերպարով հագնված տղամարդը դանակով հարձակվել է գնացքի ուղևորների վրա՝ վիրավորելով 17 մարդու:

Ինչպես հաղորդում է The Sun-ը, կասկածյալը հաձակումից առաջ սկսել է վազել ուղևորների միջով, ապա կատաղի դանակահարություն իրականացրել գնացքի վագոնում, այնուհետև փորձել է հրդեհել այն:

Ոստիկանների և ականատեսների խոսքով՝ ուղևորներից ոմանք փորձել են փախչել՝ դուրս գալով պատուհաններից: Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ի առավոտյան: Ուղևորներից շատերը մտածել են, որ տղամարդը կերպարանափոխվել է Հելոուինի առիթով:

Ոստիկանությունը որպես կասկածյալի 24-ամյա տղամարդու է ձերբակալել:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը