Աշխարհ

01.11.2021 20:28


Մեսին ցանկություն ունի կարիերայի ավարտին աշխատանքի անցնել «Բարսելոնա» ակումբում

Մեսին ցանկություն ունի կարիերայի ավարտին աշխատանքի անցնել «Բարսելոնա» ակումբում

Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի և ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսին մտադիր է կարիերան ավարտելուց հետո աշխատանքի անցնել «Բարսելոնա» ակումբում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում են իսպանական ԶԼՄ-ները: «Չգիտեմ, թե երբ կհեռանամ ՊՍժ-ից, բայց մենք ընտանիքով կվերադառնանք Բարսելոնա: Այդ կերպ ցանկանում ենք ես ու իմ կինը: Ես ցանկանում եմ իմ ծառայությունները մատուցել «Բարսելոնա»-ին` ակումբին, որը ես սիրում եմ»,-ասել է արգենտինացին:

34-ամյա Մեսին «Բարսելոնա»-ի կազմում հանդես է եկել 2003-2021 թվականներին, 10 անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն, 7 անգամ նվաճել է երկրի գավաթը, 4 անգամ հաղթել Չեմպիոնների լիգայում, 3 անգամ էլ՝ սուպերգավաթի մրցումներում: Նա ռեկորդային` 6 անգամ արժանացել է «Ոսկե գնդակի»:

Այս խորագրի վերջին նյութերը