Աշխարհ

01.11.2021 20:50


Տոտենհեմը հեռացրել է Սանտուին գլխավոր մարզչի պաշտոնից. պաշտոնական

Տոտենհեմը հեռացրել է Սանտուին գլխավոր մարզչի պաշտոնից. պաշտոնական

«Տոտենհեմը» պաշտոնական կայքում հայտարարել է թիմի գլխավոր մարզիչ Նունո Էշպիրիտո Սանտուի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին։ Պորտուգալացու հետ միասին իրենց պարտականություններից ազատվել են նաև նրա մարզչական շտաբի անդամները։

«Տոտենհեմի» ղեկավարության համար համբերության վերջին կաթիլը շաբաթ օրը «Մանչեսթեր Յունայթեդից» 0-3 հաշվով կրած պարտությունն էր:

Մասնագետին փոխարինելու գլխավոր հավակնորդը համարվում է Ինտերի, Չելսիի, Յուվենտուսի և Իտալիայի հավաքականի նախկին մարզիչ Անտոնիո Կոնտեն։

10 տուրից հետո «Տոտենհեմը» վաստակած 15 միավորով Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի ութերորդ տեղում է։

Աղբյուրը՝ ArmSport.am

Այս խորագրի վերջին նյութերը