Աշխարհ

02.11.2021 22:14


Թուրքիայում տարածված նոր տեսանյութը խորացրել է կասկածները, որ Էրդողանն առողջական լուրջ խնդիրներ ունի

Թուրքիայում տարածված նոր տեսանյութը խորացրել է կասկածները, որ Էրդողանն առողջական լուրջ խնդիրներ ունի

Սոցիալական ցանցերի թուրքական տիրույթում ակտիվ քննարկման առարկա է դարձել մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը դժվարանում կանգնած մնալ կամ քայլել։

Տեսանյութը 10 վայրկյան տևողությամբ է, սակայն դրանում ակնհայտ է Էրդողանի տկար տեսքն ու կեցվածքը։

Նախկինում ևս համացանցում հրապարակվել են նմանատիպ կադրեր։ Օրինակ, Վաշինգտոնում հայտնի հետազոտող Սթիվեն Քուքը «Foreign Policy» ամսագրում վերջերս հրապարակած հոդվածում նշել էր, որ Էրդողանի առողջական վիճակը աստիճանաբար վատանում է, ուստի նա 2023 թվականի նախագահական ընտրություններին հնարավոր է՝ չկարողանա առաջադրել իր թեկնածությունը։

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը