Աշխարհ

05.11.2021 20:25


Վիեննայի քաղաքային իշխանություններն արգելել են COVID-19-ի դեմ չպատվաստված մարդկանց սրճարաններ, ռեստորաններ այցելել

Վիեննայի քաղաքային իշխանություններն արգելել են COVID-19-ի դեմ չպատվաստված մարդկանց սրճարաններ, ռեստորաններ այցելել

Վիեննայի քաղաքային իշխանությունները արգելել են COVID-19-ի դեմ չպատվաստված մարդկանց այցելել սրճարաններ, ռեստորաններ և մասնակցել միջոցառումներին, որոնց ավելի քան 25 մարդ է ներկա լինում, հայտնել է Reuters-ը։

Ավստրիայի բնակչության մոտավորապես 64 տոկոսը պատվաստված է կորոնավիրուսի դեմ։ Սա համահունչ է Եվրոպական Միության միջին ցուցանիշին, սակայն նաև ամենացածրներից մեկն է Արևմտյան Եվրոպայում: Շատ ավստրիացիներ թերահավատորեն են վերաբերում պատվաստանյութերին, և այս տեսակետն է պաշտպանում ծայրահեղ աջ Ազատություն կուսակցությունը, որը մեծությամբ երրորդն է խորհրդարանում:

Ըստ կառավարության տվյալների՝ օրական նոր վարակների թիվը հասել է 8594-ի՝ նախորդ օրվա համեմատ աճելով 32 տոկոսով և մոտենում է նախորդ տարվա նոյեմբերին սահմանված 9000-ի ռեկորդին:

«Ինձ համար կարևոր է, որ մենք որոշումներ կայացնենք մինչև ինտենսիվ թերապիայի բաժանմունքների ծանրաբեռնված լինելը»,-մամուլի ասուլիսում ասել է Վիեննայի քաղաքապետ սոցիալ-դեմոկրատ Մայքլ Լյուդվիգը:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը