Լրահոս

07.07.2011 17:31


ԱԺ նախագահ. «Ուրեմն ցուցակը կգլխավորի հանրապետության նախագահը, որ հանգստանաք բոլորդ»

Այսօր Գյումրիում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով այն դիտարկմանը, թե մամուլում հրապարակումներ կան, ըստ որոնց առաջիկա ԱԺ ընտրություններին ընդառաջ ՀՀԿ-ում արդեն թեկնածուների ցուցակ գոյություն ունի, և, համաձայն նույն այդ լուրերի, Հովիկ Աբրահամյանը չի գլխավորելու ՀՀԿ-ի նախընտրական ցուցակը, ԱԺ նախագահն արձագանքել է.

«Բայց ում մասին դուք մտածում եք՝ նա էլ չի գլխավորելու, ասեմ՝ իմանաք: Ուրեմն ցուցակը կգլխավորի հանրապետության նախագահը, որ հանգստանաք բոլորդ, և ընդհանրապես գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում. ցուցակը ո՞վ կգլխավորի, թե չի գլխավորի՝ այդքան կարևոր չէ»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը