Լրահոս

07.07.2011 17:48


ՊՆ բեռնատարը շրջվել է

Հուլիսի 6-ի առավոտյան, Պաշտպանության նախարարության բեռնատար մեքենան Արագածոտնի մարզի Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին շրջվել է, ինչի հետևանքով տեղի է ունեցել դիզվառելիքի արտահոսք: Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները: Ժամանակին իրականացված համապատասխան աշխատանքների շնորհիվ՝ հնարավոր է եղել կանխել հրդեհի բռնկումը։ Թեթև վնասվածքներ ստացած ՊՆ երկու զինծառայող տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Այս խորագրի վերջին նյութերը