Աշխարհ

06.11.2021 20:20


Շևչենկոն առաջիկա ժամերին կդառնա իտալական թիմի գլխավոր մարզիչ

Շևչենկոն առաջիկա ժամերին կդառնա իտալական թիմի գլխավոր մարզիչ

Ուկրաինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենկոն կգլխավորի «Ջենոան»։ Այս մասին հաղորդում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն: Իտալացի Դավիդե Բալարդինին կազատվի թիմի գլխավոր մարզչի պաշտոնից։

Ուկրաինացին առաջիկա մի քանի ժամում կարող է նշանակվել «Ջենոայի» մարզիչ։ Նա թիմի հետ կսկսի աշխատել մինչև միջազգային խաղերով պայմանավորված դադարը և կնախապատրաստի թիմին նոյեմբերի 21-ին կայանալիք «Ռոմայի» դեմ խաղին։

Շևչենկոն «Ջենոայի» հետ պայմանագիր կկնքի կամ 3 տարով, կամ 2 տարով՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։

«Միլանի» և «Չելսիի» նախկին խաղացողը Ուկրաինայի հավաքականը գլխավորել է 2016-2021 թվականներին։ Նա թիմից հեռացավ Եվրո-2020-ից հետո։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը