Աշխարհ

09.11.2021 19:43


Ռոմայի ղեկավարությունը դիտարկում է Մոուրինյուին աշխատանքից հեռացնելու տարբերակը

Ռոմայի ղեկավարությունը դիտարկում է Մոուրինյուին աշխատանքից հեռացնելու տարբերակը

Il Messaggero-ն հայտնում է, որ «Ռոմայի» ղեկավարությունը դիտարկում է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուին աշխատանքից հեռացնելու տարբերակը։

Բանն այն է, որ վերջին շրջանում «գայլերը» ցուցադրում են ոչ լավագույն ֆուտբոլը, ավելին, պորտուգալացի մասնագետը կոնֆլիկտ ունի ակումբի մարզական տնօրեն Տիագո Պինտոյի հետ։

Հարկ է նաև նշել, որ Բուդե-Գլիմտից կրած ջախջախիչ պարտությունից, իսկ հետո նույն թիմի հետ ոչ-ոքիից հետո Մոուրինյուն մեղադրել է «Ռոմայի» ֆուտբոլիստներին, իսկ վերջին հանդիպումներում անհաջող ելույթները կապել է մրցավարական որոշումներ հետ։

Նշենք, որ վերջին 7 խաղում հռոմեական ակումբն ընդամենը մեկ հաղթանակ է տարել։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը