Աշխարհ

09.11.2021 20:54


Դիյարբեքիրում քրդամետ կուսակցության շենքի վրա «Մոլոտովի կոկտեյլով» հարձակում է եղել

Դիյարբեքիրում քրդամետ կուսակցության շենքի վրա «Մոլոտովի կոկտեյլով» հարձակում է եղել

Թուրքիայում Դիյարբեքիրի նահանգի Քայափընարի շրջանում գտնվող քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ-HDP) շենքի վրա «Մոլոտովի կոկտեյլով» հարձակում է եղել։

Անհայտ անձը կամ անձինք թվով 4 «Մոլոտովի կոկտեյլ» են նետել կուսակցության շենքի ուղղությամբ, որոնք, սակայն, հայտնվել են շենքի մոտ գտնվող այգում։ Նրանք փորձել են նաև հրկիզել այգու ցանկապատը։

Հարձակման մասին կուսակցության անդամները տեղեկացրել են ոստիկանությանը։

Այս խորագրի վերջին նյութերը