Աշխարհ

09.11.2021 21:32


Թուրքիայում շենքի փլուզման հետևանքով կան տուժածներ. 20 մարդ շարունակում է մնալ փլատակների տակ

Թուրքիայում շենքի փլուզման հետևանքով կան տուժածներ. 20 մարդ շարունակում է մնալ փլատակների տակ

Թուրքիայի տարածքում գտնվող Մալաթիա քաղաքում եռահարկ շենք է փլուզվել, հայտնում է NTV հեռուստաալիքը։

Փլուզման հետևանքով մարդիկ տուժել են։ Արտակարգ ծառայությունների աշխատակիցները փլատակներից դուրս են բերել 14 մարդ, ևս 20-ը մնում է փլատակների տակ։

«Թեև հայտնի է առաջին հարկում գտնվող ռեստորանի վերանորոգման մասին, սակայն փլուզման ստույգ պատճառը դեռ պարզված չէ»,-ասել է Մալաթիայի քաղաքապետ Սելահաթթին Գյուրքանը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը