Աշխարհ

10.11.2021 20:40


Պորտուգալիայում արգելել են գործատուներին ոչ աշխատանքային ժամերին անհանգստացնել աշխատակիցներին

Պորտուգալիայում արգելել են գործատուներին ոչ աշխատանքային ժամերին անհանգստացնել աշխատակիցներին

Պորտուգալիայում արգելել են գործատուներին ոչ աշխատանքային ժամերին անհանգստացնել աշխատակիցներին, հայտնում է Euronews-ը։ Նշվում է, որ խախտման դեպքում գործատուներին սպառնում է տուգանք։

Բացի այդ, ընկերությունները պետք է աշխատակիցներին օգնեն հեռահար աշխատանքի հետ կապված ֆինանսական ծախսերում, ինչպիսիք են՝ ինտերնետի կամ էլեկտրաէներգիայի համար վճարումները: Միաժամանակ նշվում է, որ նոր կանոնները չեն տարածվի այն ընկերությունների վրա, որտեղ աշխատում է տասից քիչ մարդ։ Բացի զանգեր կատարելուց և տեքստային հաղորդագրություններ ուղարկելուց՝ գործատուներին այժմ արգելվում է վերահսկել տնից աշխատող իրենց աշխատակիցներին:

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը