Աշխարհ

21.11.2021 18:34


Ադրբեջանի փոխվարչապետը կայցելի Իրան, որտեղ կբանակցի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի հետ

Ադրբեջանի փոխվարչապետը կայցելի Իրան, որտեղ կբանակցի ճանապարհների և քաղաքաշինության նախարարի հետ

Այսօր նախատեսված է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի այցն Իրան՝ բանակցություններ վարելու իրանցի պաշտոնյաների հետ, հայտնում է Mehr գործակալությունը։

Մուստաֆաևը, գլխավորելով պատվիրակությունը, կիրակի կմեկնի Թեհրան՝ նավթի, ինչպես նաև ճանապարհների և քաղաքաշինության նախարարություններում հանդիպելու և բանակցություններ վարելու իրանցի պաշտոնյաների հետ։

Վերջերս Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ Ադրբեջանի և Իրանի միջև բարեկամական հարաբերությունները, ինչպես միշտ, կմնան «դրական»:

«Իրանի և Ադրբեջանի միջև կան արժեքներ, որոնք կապում են մեզ՝ որպես երկու մերձավոր հարևանների, և մենք միասին կարող ենք ծրագրեր իրականացնել մեր ժողովրդի և կառավարության բարօրության համար»,-ընդգծել է Բայրամովը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը