Լրահոս

07.12.2021 12:13


Էջմիածնում բախվել են Chevrolet-ն ու Opel-ը. կա վիրավոր

Էջմիածնում բախվել են Chevrolet-ն ու Opel-ը. կա վիրավոր

Երեկ՝ դեկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:15-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Թումանյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ, 28-ամյա Լևոն Ա.-ի վարած Chevrolet մակնիշի և Էջմիածին քաղաքի բնակիչ, 63-ամյա Մնացական Մ.-ի վարած Օpel մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Օpel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Այս խորագրի վերջին նյութերը