Լրահոս

07.12.2021 12:17


Երևանում բախվել են BMW-ն, Mercedes-ը, Toyota-ն ու Opel-ը. կան վիրավորներ

Երևանում բախվել են BMW-ն, Mercedes-ը, Toyota-ն ու Opel-ը. կան վիրավորներ

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ուեցել Երևանում: Ժամը 02:00-ի սահմաններում Սեբաստիա փողոցի թիվ 24 հասցեի դիմաց բախվել են անհայտ վարորդի կողմից վարած BMW մակնիշի, Արարատի մարզի բնակիչ, 25-ամյա Սարգիս Ե.-ի վարած Opel մակնիշի, Երևանի բնակիչ, 29-ամյա Վահե Դ.-ի վարած Toyota մակնիշի, Երևանի բնակիչ, 41-ամյա Արմեն Ն.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Opel-ի ուղևորներ, 31-ամյա Անդրանիկ Ա.-ն, 17-ամյա Վլադիսլավ Ե.-ն տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է BMW-ի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը