Աշխարհ

15.12.2021 21:19


ԱՄՆ-ում տեսագրել են երթևեկության մեջ գտնվող Tesla-ն, որի «ղեկին» շուն էր նստած (տեսանյութ)

ԱՄՆ-ում տեսագրել են երթևեկության մեջ գտնվող Tesla-ն, որի «ղեկին» շուն էր նստած (տեսանյութ)

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում պատկերվել է ավտոպիլոտ համակարգով աշխատող Tesla մակնիշի մեքենան՝ առանց վարորդի և ուղևորների, իսկ վարորդի նստատեղին շուն էր գտնվում:

Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, տեսանյութը, որում պատկերվել է 2017 թվականի արտադրության Model X մակնիշի մեքենան, նկարահանվել է Տեխաս նահանգում: Այն նկարահանել է TikTok-բլոգեր Բլեյք Մեսիկը, և հավանական է, որ տեսանյութը կարող է բեմադրված լինել, սակայն դա չի արդարացնում այն ռիսկը, որին ենթարկվել են շրջապատի մարդիկ և կենդանին: Սոցցանցի օգտատերերին վրդեվեցրել են հրապարակված կադրերը:

Կենդանուց բացի մեքենայի մեջ ոչ ոք չի երևում, կողային պատուհանները փակ են և դժվար է հասկանալ սրահի հետնամասում ինչ-որ մեկը կա, թե ոչ:

Տեսանյութն՝ այստեղ

Այս խորագրի վերջին նյութերը