Աշխարհ

18.12.2021 17:45


Լևանդովսկին կրկնել է Ռոնալդուի ցուցանիշը

Լևանդովսկին կրկնել է Ռոնալդուի ցուցանիշը

Գերմանիայի առաջնության 17-րդ տուրի տնային խաղում «Բավարիան» հաղթեց «Վոլֆսբուրգին»։ Հանդիպումն ավարտվել է 4-0 հաշվով։

Մյունխենյան թիմի կազմում գոլերից մեկը խփեց Ռոբերտ Լևանդովսկին։ Լեհ հարձակվողի համար սա 69-րդ գոլն է 2021 օրացուցային տարում բոլոր մրցաշարերում։

Լևանդովսկին կրկնել է Կրիշտիանու Ռոնալդուի ցուցանիշը, որը նա սահմանել է 2013 թվականին։

Նշենք, որ 2012 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Լիոնել Մեսսին դարձել է 92 գոլի հեղինակ․ դա ռեկորդ է թոփ-5 լիգաների խաղացողների շրջանում։

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը