Աշխարհ

22.12.2021 22:03


Աբդոլլահիանը Բաքվում հայտարարել է, որ Ադրբեջանի և Իրանի միջև ձեռք են բերվել կարևոր պայմանավորվածություններ

Աբդոլլահիանը Բաքվում հայտարարել է, որ Ադրբեջանի և Իրանի միջև ձեռք են բերվել կարևոր պայմանավորվածություններ

Ադրբեջանի և Իրանի միջև ձեռք են բերվել կարևոր պայմանավորվածություններ: Ինչպես գրում են ադրբեջանական լրատվամիջոցները, այդ մասին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է այցով Բաքվում գտնվող Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։

Իրանցի նախարարի խոսքով՝ երկկողմ հարաբերություններն արագ կզարգանան. «Իրանի նոր կառավարության առաջնահերթությունն Ադրբեջանի հետ հարաբերություններն առավելագույն մակարդակով զարգացնելն է»։

«Մենք կփորձենք կյանքի կոչել բոլոր գաղափարներն ու մտքերը՝ երկու երկրների հարաբերություններն էլ ավելի ամրապնդելու համար։ Մենք կշարունակենք համագործակցությունը ռազմաքաղաքական ոլորտում»,-հավելել է նախարարը:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը