Աշխարհ

27.12.2021 17:40


Դեմբելեն ամուսնացել է. հարսանիքը կազմակերպվել է մուսուլմանական ավանդույթներով

Դեմբելեն ամուսնացել է. հարսանիքը կազմակերպվել է մուսուլմանական ավանդույթներով

«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն ամուսնացել է։ Օգտվելով կարճատև արձակուրդից՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը Մարոկկոյում մուսուլմանական ավանդույթով հարսանիք է արել։ «Բարսելոնայում» Դեմբելեի ամուսնության մասին իմացել են սոցիալական ցանցերում տարածված լուսանկարներից: Սա զարմանք է պատճառել ակումբակիցներին, քանի որ նրանք չեն իմացել, որ Դեմբելեն ընկերուհի ունի: Նա միջոցառումների ժամանակ երբեք ներկա չի եղել ընկերուհու հետ, գրում է Sport.es-ը։

Դեմբելեն 2017-ին է Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվել «Բարսելոնա» 135 միլիոն եվրոյի դիմաց։ Այժմ նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը