Աշխարհ

29.12.2021 19:15


Ռոնալդուն մեկնաբանել է բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու ճանաչվելը

Ռոնալդուն մեկնաբանել է բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու ճանաչվելը

«Մանչեսթեր Յունայթեդի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայտարարությամբ է հանդես եկել Globe Soccer Awards-ի վարկածով բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու ճանաչվելուց հետո: Մրցանակաբաշխությունը կայացել է Դուբայում.

«Միշտ գեղեցիկ և հրաշալի Դուբայը՝ հիանալի ճարտարապետությամբ և բարի մարդկանցով: Ես հպարտ եմ, որ տարեցտարի ճանաչման եմ արժանանում նման էլեգանտ և հեղինակավոր միջոցառման շրջանակում, որը համաշխարհային կարևորություն ունի:

Սա արդեն աշխարհի ամենակարևոր մարզական իրադարձություններից է, և նման նշանակալի մրցանակ ստանալը ևս մեկ երազանքի իրականացում է ինձ համար: Շնորհակալ եմ, Դուբայ: Հուսով եմ՝ շուտով կտեսնվենք»,-գրել է Ռոնալդուն:

2021 թվականին պորտուգալացի հարձակվողը 46 գոլի հեղինակ է դարձել: Ռոնալդուից ավելի շատ գոլ խփել են միայն Կարիմ Բենզեման (47), Կիլիան Մբապեն, Էրլինգ Հոլանդը (երկուսն էլ՝ 47) և Ռոբերտ Լևանդովսկին (69):

Այս խորագրի վերջին նյութերը