Աշխարհ

31.12.2021 21:20


Ալյասկայում ավելի տաք է, քան Հարավային Կալիֆոռնիայում. կղզիներից մեկում ռեկորդային ջերմաստիճան է գրանցվել

Ալյասկայում ավելի տաք է, քան Հարավային Կալիֆոռնիայում. կղզիներից մեկում ռեկորդային ջերմաստիճան է գրանցվել

Ալյասկայում դեկտեմբերին արտասովոր եղանակային պայմաններ են արձանագրվել: Ինչպես հաղորդում է CNN-ը, օդի ջերմաստիճանը Ալյասկայի Կոդիակ կղզում դեկտեմբերի 26-ին հասել է 67 աստիճանի՝ ըստ Ֆարենհեյթի սանդղակի, որը հավասար է 20 աստիճան տաքության՝ ըստ Ցելսիուսի:

Ինչպես հայտնում են մասնագետները, դա ռեկորդային ցուցանիշ է: Այն որոշակիորեն գերազանցում է նաև ԱՄՆ մի շարք նահանգներում, ինչպես օրինակ՝ Հարավային Կալիֆոռնիայում, արձանագրված ջերմաստիճանը:

Նախորդ ռեկորդային ջերմաստիճանն Ալյասկայում գրանցվել է 1984 թվականին, երբ արձանագրվել է 45 աստիճան՝ ըստ Ֆարենհեյթի (7.2՝ ըստ Ցելսիուսի):

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը