Աշխարհ

31.12.2021 14:13


Քարդաշյանների բիզնես մենեջերին մահացած են հայտնաբերել իր մեքենայում

Քարդաշյանների բիզնես մենեջերին մահացած են հայտնաբերել իր մեքենայում

Բիզնես մենեջեր Անգելա Կուկավսկին, որն աշխատել է մի շարք հանրահայտ և մեծ եկամուտներ գրանցած անձնաց հետ, մահացած է հայտնաբերվել: Ինչպես փոխանցում է CNN-ը՝ վկայակոչելով Լոս Անջելեսի ոստիկանությանը, նրա մարմինն այս շաբաթ է հայտնաբերվել:

55-ամյա գործակալի հաճախորդների թվում էին նաև Քարդաշյան-Ջեներ ընտանիքի անդամները:

Ոստիկանության տվյալներով՝ կինն անհետ կորած էր համարվում դեկտեմբերի 22-ից: Նրան մահացած են գտել իր մեքենայում Կալիֆոռնիայի մայրուղիներից մեկում:

«Անգելան լավագույնն էր: Նա հոգ էր տանում մեզանից յուրաքանչյուրի մասին և անհնարինն իրականություն էր դարձնում: Մենք նրանք շատ կկարոտենք, մեր անկեղծ ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին և հարազատներին»,-ասվում է Քարդաշյան-Ջեներ ընտանիքի հայտարարության մեջ:

Նշվում է, որ իշխանությունները ձերբակալել են նրա 49-ամյա ընկերոջը՝ սպանության կասկածանքով: Նրա դեմ դատավարությունը նշանակվել է հունվարի 12-ին:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը