Աշխարհ

07.01.2022 17:55


Հայ խաղաղապահները մեկնել են Ղազախստանի Հանրապետություն

Հայ խաղաղապահները մեկնել են Ղազախստանի Հանրապետություն

ՀԱՊԿ խաղաղապահ զորախմբում ընդգրկված Հայաստանի զինված ուժերի զինծառայողներին Ղազախստան են տեղափոխում ռուսական Իլ-76 ինքնաթիռներով. արդեն երեք ինքնաթիռ մեկնել է «Զվարթնոց» օդանավակայանից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Ռուսական ռազմատրանսպորտային Իլ-76 ինքնաթիռներով իրականացվում է Հայաստանի զինված ուժերի զինծառայողների տեղափոխումը Ղազախստանի Հանրապետություն: «Զվարթնոց» օդանավակայանից Ղազախստանի Հանրապետություն է մեկնել երեք Իլ-76 ինքնաթիռ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը