Աշխարհ

12.01.2022 19:16


Ադրբեջանը զորավարժություններ է անցկացրել Նախիջևանում. դրանց ընթացքին հետևել են Թուրքիայի ԶՈՒ ներկայացուցիչները

Ադրբեջանը զորավարժություններ է անցկացրել Նախիջևանում. դրանց ընթացքին հետևել են Թուրքիայի ԶՈՒ ներկայացուցիչները

Ադրբեջանում տեղի են ունեցել ներքին զորքերի «Նախիջևան» առանձին օպերատիվ բրիգադի հատուկ մարտավարական զորավարժություններ։

Առանձին համակցված բանակի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ հատուկ տակտիկական զորավարժությունների սցենարի համաձայն՝ զենքի, զինամթերքի և պայթուցիկ նյութերի մաքսանենգության, թմրամիջոցների վերամշակման և ապօրինի շրջանառությամբ զբաղվող կազմակերպված հանցախմբին վնասազերծելու նպատակով Ներքին զորքերի «Նախիջևան» առանձին օպերատիվ բրիգադի հատուկ ջոկատայինները հակաահաբեկչական գործողություն են սկսել։

Զորավարժությունների ընթացքին հետևել են Թուրքիայի զինված ուժերի ներկայացուցիչները:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը