Աշխարհ

24.01.2022 20:08


Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնելու է Իրան

Ադրբեջանի պաշտպանության նախարարը մեկնելու է Իրան

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հունվարի 25-ին մեկնելու է Իրանի Իսլամական Հանրապետություն: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Ադրբեջանի ՊՆ նախարարի նախատեսվող այցից օրեր առաջ Բաքուն և Թեհրանը քննարկել են ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հետ կապված հարցեր, Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն հանդիպել է Իրանի զինված ուժերի պաշտպանության և աջակցության նախարար, գեներալ-մայոր Մոհամմադ Աշտիանիի հետ։

Այս խորագրի վերջին նյութերը