Լրահոս

21.07.2011 15:33


Ադրբեջանական ընդդիմություն . «ՌԴ–ն շահագրգռված չէ ԼՂՀ հակամարտության լուծման հարցում»

Ադրբեջանական ընդդիմություն . «ՌԴ–ն շահագրգռված չէ ԼՂՀ հակամարտության լուծման հարցում»

Ադրբեջանի ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարը հարցազրույց է տվել ռուսական «Էխո Մոսկվի» ռադիոկայանին։ Մեկնաբանելով ՌԴ դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության հարցում՝ Իսա Ղամբարը հայտարարել է, թե ինքը չի հավատում ՌԴ–ի անկեղծությանը հակամարտությանը վերջնական լուծում տալու հարցում։

«Չեմ հավատում, որ Ռուսաստանը շահագրգռված է լուծել հակամարտությունը ներկա փուլում։ Որովհետև հակամարտության լուծումը Մոսկվային կզրկի Հարավային Կովկասում ազդեցություն ունենալու լծակներից, կսահմանափակի Հայաստանի և Ադրբեջանի քաղաքականության վրա ներազդելու նրա հնարավորությունները։ Ռուսաստանը, ինչպես և եվրոպական պետությունները, շահագրգռված են հակամարտության ղեկավարման, ոչ թե լուծման հարցում»,–հայտարարել է Իսա Ղամբարին։

Այս խորագրի վերջին նյութերը