Քաղաքական

06.03.2022 09:46


Էրդողանը Պուտինին է փոխանցել Թուրքիայում հանդիպելու Զելենսկու մտադրությունը

Էրդողանը Պուտինին է փոխանցել Թուրքիայում հանդիպելու Զելենսկու մտադրությունը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին փոխանցել է նրա հետ Թուրքիայում հանդիպելու Վլադիմիր Զելենսկու մտադրությունը, Անկարան կշարունակի աշխատել այդ ուղղությամբ, նշել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Ավելի վաղ Քալինն ասել էր, թե Զելենսկին իր թուրք գործընկեր Թայիփ Էրդողանին հայտնել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ստամբուլում կամ Անկարայում։

«Մեր նախագահն (Էրդողանը – խմբ.) արդեն այս ուղերձը (Զելենսկու պատրաստակամության մասին – խմբ.) փոխանցել է Պուտինին։ Մենք շարունակելու ենք աշխատանքը այս ուղղությամբ։ Նման հանդիպման անցկացումը, անշուշտ, դրականորեն կանդրադառնա իրավիճակի վրա։ Որպես Թուրքիա՝ մենք պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ»,-Քալինի խոսքերն է մեջբերում TRT Haber-ը։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը