Քաղաքական

07.03.2022 19:28


Ադրբեջանական կողմն ականանետով թիրախավորել է Խրամորթ գյուղին հարակից գերեզմանոցը

Ադրբեջանական կողմն ականանետով թիրախավորել է Խրամորթ գյուղին հարակից գերեզմանոցը

Ադրբեջանական կողմը մարտի 7֊ին 60 մմ տրամաչափի ականանետով թիրախավորել է Խրամորթ գյուղին հարակից գերեզմանոցը` արձակելով 2 ական։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։

Ըստ աղբյուրի՝ հրադադարի խախտման հետևանքով տուժածներ չկան։

«Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,-ասվում է հաղորդագրությունում։

Այս խորագրի վերջին նյութերը