Քաղաքական

10.03.2022 13:43


Արցախի ԱԳՆ-ը խստիվ դատապարտում է Ադրբեջանի սադրիչ գործողությունները

Արցախի ԱԳՆ-ը խստիվ դատապարտում է Ադրբեջանի սադրիչ գործողությունները
Արցախի արտաքին գործերի նախարարությունը խստիվ դատապարտում է Ադրբեջանի սադրիչ գործողությունները, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Շեշտվում է, որ Ադրբեջանի գործողությունները սպառնալիք են տարածաշրջանային խաղաղության ու կայունության համար, հարված՝ խաղաղապահ առաքելությանը, մարտահրավեր՝ քաղաքակիրթ աշխարհին և չպետք է անարձագանք մնան։
«Վերջին զարգացումները մեկ անգամ ևս ցույց են տալիս Ադրբեջանի բուն նպատակները հայ ժողովրդի, Արցախի և նրա ապագայի նկատմամբ։ Արցախցու՝ հայրենի հողում ապրելու և այն պաշտպանելու վճռականությունը եղել է և կմնա անսասան»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է, որ պաշտոնական Բաքվի քաղաքականությունն ինչպես միշտ խիստ ապակառուցողական է, կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի հիմնադրույթները, մարդասիրության հիմունքները, իր էությամբ հայատյացության, նացիզմի և ահաբեկչության համակցում է։

Այս խորագրի վերջին նյութերը