Քաղաքական

10.03.2022 16:40


Ուկրաինայի համակարտությանը ՆԱՏՕ-ի մասնակցության դեպքում մեծ է միջուկայն պատերազմի սպառնալիքը. Բորել

Ուկրաինայի համակարտությանը ՆԱՏՕ-ի մասնակցության դեպքում մեծ է միջուկայն պատերազմի սպառնալիքը. Բորել

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի շուրջ հակամարտության մասնակից չի դառնա, քանի որ հակառակ դեպքում դա կարող Է վերաճել երրորդ համաշխարհային պատերազմի: Այդ մասին հայտարարել Է ԵՄ-ի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը մարտի 9-ի երեկոյան La Sexta հեռուստաալիքին տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք փորձում ենք կանխել Էսկալացիան,-պնդել Է նա:-ՆԱՏՕ-ն չի պատրաստվում մտնելու այդ պատերազմ, (…) դա կդառնար երրորդ համաշխարհային պատերազմ, դա կդառնար միջուկային պատերազմ»: «Մենք փորձում ենք թույլ չտալ, որ որևիցե միջադեպ մեզ դրդի դեպի այդ ուղին»,-ընդգծել Է նա:

Բորելի խոսքով՝ Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը հուսով Է, որ «Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ձեռք կբերվի համաձայնություն՝ երաշխավորելու համար, որ գործակալությունը կարող Է հսկել» Չեռնոբիլի ատոմակայանի գործունեությունը: «Մենք աջակցում ենք գործակալության ջանքերին»,-հավելել Է նա:

Բորելն «առաջին քայլ» Է համարել ՌԴ-ի և Ուկրաինայի ԱԳՆ-ների ղեկավարներ Սերգեյ Լավրովի և Դմիտրի Կուլեբայի բանակացությունները Թուրքիայի Անթալիայում: Ըստ որում, ԵՄ-ի ներկայացուցչի խոսքով՝ հարկ չԷ սպասել, թե հանդիպումը կավարտվի իրադրության կարգավորմամբ:

«Անհրաժշտ Է գտնել երկրներ, որոնք կապված չեն այդ հակամարտությանը,-նշել Է Բորելը:-Եթե Չինաստանը ցանկանա, կարող Է կարևոր դեր խաղալ այդ հակամարտության լուծման գործում»: ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 24-ին հայտարարել Է, որ որոշում Է ընդունել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին: ԵՄ-ն այդ գործողությունները համարել Է միջազգային իրավունքի խախտում և սահմանել Է պատժամիջոցներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Այս խորագրի վերջին նյութերը