Քաղաքական

10.03.2022 15:45


Ադրբեջանը կրակում է. հա, հետո ի՞նչ. Վահագն Խաչատուրյան (տեսանյութ)

Ադրբեջանը կրակում է. հա, հետո ի՞նչ. Վահագն Խաչատուրյան (տեսանյութ)

Հա հետո ի՞նչ: Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նորընտիր նախագահ Վահագն Խաչատուրյանն այսպես արձագանքեց հանգամանքին, որ ՀՀ կառավարությունը խոսում է խաղաղության դարաշրջանի մասին, բայց Ադրբեջանը կրակում է:

«Դուք ինձ էլի ներքաշում եք երկխոսության ու գնահատականների մեջ, ես չեմ ուզում այս պահին: Բայց կոնկրետ դրա հետ կապված որևէ մեկը, այդ թվում նաև Ադրբեջանն իր այսօրվա պահվածքով մեզ պետք է չշեղի այդ ճանապարհից, մենք պետք է կարողանանք իսկապես խաղաղություն հաստատել մեր տարածաշրջանում»:

Հստակեցնող հարցին, բայց կրակում են, Խաչատուրյանն արձագանքեց. «Հասկացա, բայց մենք էլ պետք է պաշտպանվենք ու պաշտպանվելով ասենք, որ իսկապես մենք պաշտպանված ենք և պետք չէ մեզ հետ այդպես խոսել»:

Ինչ վերաբերում է հարցին՝ բայց Ադրբեջանը չի ընդունում մեր խաղաղության առաջարկը, նորընտիր նախագահն ասաց. «Դե, կընդունեն էլի, էսօր չեն ընդունում, վաղը կընդունեն»:

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը