Քաղաքական

14.03.2022 18:44


Երևանը պետք է ընդունի Բաքվի առաջարկած 5 կետերը

Երևանը պետք է ընդունի Բաքվի առաջարկած 5 կետերը

Հարաբերությունների կարգավորման համար Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի 5 կետանոց առաջարկը։ Ինչպես տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել են Թուրքիայի նախագահի աշխատակազմից։

Թուրքական կողմը նշել է, որ այդ սկզբունքները ուժեղ խթան են տարածաշրջանում խաղաղություն ու բարեկեցություն հաստատելու համար և դրանք բխում են Հայաստանի շահերից։

Թուրքիայի նախագահի աշխատակազմից նշել են, որ մասնավորապես «տրանսպորտային հաղորդակցության բացումը, այլ կոմունիկացիաների կառուցումը, այլ ոլորտներում համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն են առաջացնում», ինչը «Հայաստանի համար շատ կարևոր է»։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը