Աշխարհ

18.03.2022 18:20


100-ամյա կինը հանդարտությունը որպես իր երկարակեցության պատճառ է նշել

100-ամյա կինը հանդարտությունը որպես իր երկարակեցության պատճառ է նշել

Մեծ Բրիտանիայի բնակչուհին նշել է 100-ամյա հոբելյանը և իր երկարակեցության պատճառ է անվանել ներքին հանդարտությունը։ Այս մասին տեղեկացրել է Luton Today-ը։

Լութոնի (Բեդֆորդշիր կոմսություն) բնակչուհի Լուիզա Փիրսոնը ծնվել է 1922թ.։ 14 տարեկանում թողել է դպրոցը և աշխատանքի անցել փռում, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին աշխատել է ֆերմայում։ «Շատ ծանր, բայց հիանալի աշխատանք էր»,-նշել է բրիտանուհին։

Պատերազմից հետո նա աշխատել է որպես մաքրուհի և դաստիարակել դստերը։ Փիրսոնն իր երկարակեցության գաղտնիք է համարում դրական հոգեբանական տրամադրվածությունը։ «Ես ոչ մի բանի համար չեմ անհանգստանում։ Պետք է պարզապես շարունակել ապրել և ավելի հաճախ ժպտալ»,-ասել է կինը։

Փիրսոնը պատանեկության տարիներից պաշտում է երաժշտությունը և պարերը։ Տարիների ընթացքում նրա ճաշակը փոխվել է, բայց մնացել է շվեդական ABBA խմբի հավատարիմ երկրպագուն։ Երկարակյաց կնոջ հոբելյանը շնորհավորելու են եկել ընկերները, աղջիկը և երկու թոռները։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը