Աշխարհ

18.03.2022 14:05


ԴԺՀ-ի և ՉԺՀ-ի օդային տարածքում ոչ թռիչքային գոտի է ստեղծվել. Բասուրին

ԴԺՀ-ի և ՉԺՀ-ի օդային տարածքում ոչ թռիչքային գոտի է ստեղծվել. Բասուրին

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ժողովրդական միլիցիայի վարչության պետի տեղակալ Էդուարդ Բասուրինը հայտարարել է, որ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների օդային տարածքում ոչ թռիչքային գոտի է ստեղծվել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ռազմական տեսանկյունից մեզ պետք չէ հակաօդային պաշտպանության ինչ-որ լուրջ համալիրներ փոխանցել, բավական է, որ ՌԴ–ն ինքը վերահսկի երկինքը»,-ասել է ԴԺՀ ներկայացուցիչը:

Նրա խոսքով` Ռուսաստանի աջակցությամբ ԴԺՀ երկնքում ոչ թռիչքային գոտի սահմանելն իմաստ ունի, քանի որ կկանխվի Դոնեցկի գնդակոծման դեպքերը։

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։

Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 23–րդ օրը։

Աղբյուրը՝ armeniasputnik.am

Այս խորագրի վերջին նյութերը